Սաակաշվիլին կմասնակցի Գերագույն ռադայի ընտրություններին
Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թույլտվություն է ստացել՝ մասնակցելու Գերագույն ռադայի ընտրություններին:
Դատարանը փաստել է, որ վերջինա հինգ տարի անընդմեջ բնակվել է Ուկրաինայում, ինչն էլ նրան հնարավորություն է ընձեռնում՝ մասնակցել խորհրդարանի ընտրություններին: Սաակաշվիլին 2015 թվականին նշանակվել էր Օդեսայի նահանգապետ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի կողմից:
Սակայն արդեն 2016 թվականին Պորոշենկոն հեռացրեց Սաակաշվիլիին նահանգապետի պաշտոնից, իսկ 2017 թվականին զրկեց նաև Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարությունը արտաքսեց Սաակաշվիլիին Ուկրաինայից: