Դուք գաղափար չունեք. Սամսոնյանն «Իմ քայլը»-ի պատգամավորին անպատրաստ դիլետանտ անվանեց (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ նախագծով հնարավորություն են տալիս աղբի ծավալով վճարել։ «Բայց ո՞վ է կշռելու, ինչ մեխանիզմներով, խնդրում եմ հստակ մեխանիզմներ ներկայացնել: Ստացվում է՝ կարգավորում ենք անում, որի մեխանիզմները չգիտենք ու որը վիճակն ավելի է վատացնելու»,- ասաց նա:
Սակայն Պապոյանն այս հարցին ո՛չ միայն չպատասխանեց, այլև Անի Սամսոնյանին անվանեց պոպուլիստ: Արձագանքելով նրան՝ Անի Սամսոնյանը նկատեց, որ Պապոյանը ոչ հմուտ և աղքատիկ գիտելիքներով մարդ է:
«Եթե Դուք իմ դեմքին շպրտեցիք պոպուլիստ բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը»,-ասաց Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում