Եթե ՍԴ դատավորը խախտում է Սահմանադրությունը, ինչպիսի կարգավորումներ կան վիճակը շտկելու համար
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սահմանադրական Դատարանի նորընտիր դատավորը երդվեց հայ ժողովրդի առջև։
Սահմանադրագետներին և քրեագետներին խնդրում եմ մեկնաբանել մի քանի հարց.
- Արդյոք ՀՀ քաղաքացի ոչ էթնիկ հայերի վրա այսուհետ տարածվելու է Սահմանադրական դատարանի որոշումները, թե ոչ։
- Արդյոք ՀՀ էթնիկապես ոչ հայ քաղաքացիները դրանով ազգային խտրականության ենթարկվում են, թե ոչ։
- Էթնիկապես հայ, բայց որ Հայաստանի քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, թե ոչ։ Եթե այո, ապա դա ինչպես է կանոնակարգվում այդ երկրների սահմանադրությունների հետ։
- Արդյոք այդ երդումով խախտվել է ՀՀ սահմանադրությունը, թե ոչ։
- Եթե սահմանադրական դատարանի դատավորը խախտում է սահմանադրությունը, ինչպիսի կարգավորումներ կան վիճակը շտկելու համար»: