Անհեթեթություն
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատկերացնում ե՞ք՝ մի «աստղաֆիզիկոս» մի օր վեր կենար ու լուրջ-լուրջ հայտարարեր, որ աստղերը իրականում երկնակամարին կպած սվետլյաչոկներ են, իսկ արևի խավարման պատճառն այն է, որ վիշապը կուլ է տալիս այն։ Հետո էլ մի խումբ այլ «աստղաֆիզիկոսներ» սկսեն ծափահարել և վկայություններ տալ, թե՝ այո, մենք աստղադիտակով անգամ նկատել էինք այդ վիշապին, ուղղակի ձայն չէինք հանում - պատեհ առիթի էինք սպասում։
Այս վիճակում ինչպե՞ս իրեն կզգա սովորական «դիպլոմավորված» աստղաֆիզիկոսը։
Այ նույն կերպ եմ զգում հիմա, և վստահ եմ՝ նույն կերպ են իրենց զգում բարեխիղճ, իշխանության ուզուրպացիայի շահառու չհանդիսացող իրավաբանները։
Անհեթեթություն»: