Աղբով բարձված մեքենաները՝ կառավարության դիմաց. մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվողների ակցիան (ֆոտո, վիդեո)
Մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվող մոտ 20 ընկերության ներկայացուցիչներ իրենց բողոքի ակցիան են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Վերջիններս կառավարության մոտ էին եկել աղբով բարձրված մեքենաներով:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրանք նկատեցին, որ վարչապետի հորդորով սկսել են զբաղվել այս գործով ու հիմա կանգնել են խնդրի առաջ: Նրանք հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի այս խնդրի մասին և եկել էին հանդիպելու վարչապետին: Սակայն քանի որ նա տեղում չէր, ակցիայի մասնակիցներն իրենց մեքենաները թողեցին կառավարության բակում և ոտքով շարժվեցին դեպի Պետական եկամուտների կոմիտե:
Այնտեղ ցուցարարների հետ հանդիպել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Նա 2 օր ժամանակ է խնդրել՝ հարցի ուսումնասիրման համար և նշել է, որ օրինագծի հետ կապված քննադատություններն ու մտահոգությունները հաշվի կառնեն:
Մանրամասները՝ տեսանյութում