Իրանի սահմանում խոցվել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
Իրանի հարավում խոցվել է ամերիկյան անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում է իրանական Press Tv հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ խոցվել է ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքը: Ամերիկյան կողմը ոչ մի մեկնաբանություն չի տվել:
Նրանք ուղղակի նշել են, որ Իրանի օդային սահմանում չկա ոչ մի ամերիկյան անօդաչու թռչող սարք: Վերջին օրերին խիստ լարվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները:
Անցած օրը ԱՄՆ-ն մոտ 1000 զինվորական ուղարկեց Իրանի սահմանին մոտ տարածքները: