Դուգլաս Կոստան մնում է «Յուվենտուս»-ում
Բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան հայտնել է, որ կմնա «Յուվենտուս»-ում: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Ես պայմանագրով ունեմ դեռ 3 տարի և ես ուրախ եմ, որ մնում եմ թիմում:
Սարիին անձամբ չգիտեմ, բայց տեսել եմ, թե նա ինչպես է աշխատել «Նապոլի»-ում: Նա անցկացրեց հրաշալի մրցաշրջան այն ժամանակ, երբ ես նոր էի եկել Իտալիա: Աարոն Ռեմսիին նույնպես անձամբ չգիտեմ:
Եթե մեր ակումբը նրան հրավիրել է, ապա միանշանակ նա լավ ֆուտբոլիստ է»:
Ընդգծենք, որ վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Կոստան կհեռանա թուրինյան ակումբից: