Միջազգային օդերևութաբանական կայանի՝ երբևէ գրանցած ամենաբարձր ջերմաստիճանները
Միջազգային օդերևութաբանական կայանից փաստել են, որ 2016 թվականին Քուվեյթում գրանցված + 53,9 ջերմաստիճան տաքությունը ողջ աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճաններից մեկն է համարվում միջազգային օդերևութաբանական կայանի՝ երբևէ գրանցած տվյալներից:
2016 թվականի հուլիսի 21-ին Քուվեյթի Միտրիբախ շրջանում գրանցված + 53,9 ջերմաստիճանը ամենաբարձրն է Ասիայում գրանցված ջերմաստիճաններից և երրորդն է ողջ աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանների ցանկում:
Առաջին տեղում ԱՄՆ-ի Կալիֆորնիայում գտնվող «Մահվան հովտում» գրանցված +56,7 ջերմաստիճանն է, որը գրանցվել է 1913 թվականին հուլիսի 10-ին, իսկ երկրորդ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Թունիսում՝ +55 աստիճան տաքություն՝ 1931 թվականին: