Ճապոնիան օդ կբարձրացնի ռազմական ինքնաթիռներ
Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել օդ հանել մի քանի ռազմական ինքնաթիռներ, իսկ նման որոշում կայացնելու համար պատճառ է հանդիսացել այն, որ հինգշաբթի առավոտյան ռուսական ռազմական օդանավերը երկու անգամ խախտել են Ճապոնիայի օդային տարածքը:
Դեպքը տեղի է ունեցել Օկինավա կղզու հարևանությամբ գտնվող օդային տարածքներում:
Ավելի ուշ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, որ ռուսական Ту-95МС օդանավը պլանային թռիչքներ է իրականացրել՝ առանց խախտելու հարևան երկրների օդային տարածքները: