«Սաուդյան Արաբիան մեղավոր է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ»․ Անյես Կալամար
Սաուդյան Արաբիան մեղավոր է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ։ Այս մասին ՄԱԿ-ում իր հատուկ զեկույցով հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Անյես Կալամարը:
Նա նաև հավելել է, որ սպանությունը քննող Թուրքիան և Սաուդյան Արաբիան մի շարք միջազգային նորմեր են խախտել հետաքննության ընթացքում:
Սպանության վայր համարվող Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մուտքը սահմանափակված է քննիչների ու ոստիկանների համար: Բացի այդ, մի շարք հայտնաբերված ապացույցներ չեն կցվել գործին:
Կալամարը կոչ է արել դադարեցնել դատական քննությունը լրագրողի սպանության մեջ կասկածվող 11 անձանց նկատմամբ և հորդորել Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ նոր քննություն սկսել:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիին սպանվել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքում։ Մինչ այսօր լրագրողի մարմինը չի հայտնաբերվել: