Դոնալդ Թրամփն արդեն իսկ նոր խոստումներ է տալիս իր ապագա ընտրողներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյում իր համակիրների հետ ունեցած հանդիպմանը ևս մեկ անգամ փաստել է, որ պատրաստվում է կրկին պայքարել Ամերիկայի նախագահի աթոռի համար: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Թրամփը հանդիպմանը նշել է, որ գրեթե ամբողջությամբ կատարել է իր խոստումները, որոնք տվել էր նախորդ ընտրություններից առաջ և հավելել, որ ուզում է ավարտին հասցնել իր սկսած գործերը:
Նախագահը նոր խոստումներ է տվել իր ընտրողներին: Մասնավորապես ասել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ-ի առողջապահությունը ամեն ինչ անի, որպեսզի հաղթի քաղցկեղին և ՁԻԱՀ-ին: