Վարչապետն ուտում-խմում է, կուտի էլի. քաղաքացին Փաշինյանի համար գառ է բերել (տեսանյութ)
Կառավարության դիմաց յուրահատուկ ակցիա է կազմակերպել մի երիտասարդ, ով իր հետ գառ է բերել: Նա գառանը կապել էր կառավարության դիմաց գտնվող ծառերից մեկին:
Նրան մոտեցան ոստիկաններն ու զգուշացրին գառը տանել տարածքից: Վերջինս իրեն ուղղված հարցին, թե ինչու է բերել գառը, ասաց. «Գառը պարոն վարչապետի համար նվեր եմ բերել»:
Ճշտող հարցին, թե այսինքն՝ հետևե՞լ է վարչապետի ոչխար պահելու հորդորին և հասկացել, որ այդ գործն իրեն ձեռք չի՞ տալիս, երիտասարդը պատասխանեց. «Դե հա՛մ ձեռնտու չէ, հա՛մ էլ ուտում-խմում է, կուտի էլի»:
Նրան հարցադրումներ ուղղած քաղաքացին նկատեց. «Այսինքն՝ ոնց ասում են իջևանցիները՝ ա՛, գա՛ռ կա. արի կեր»...