Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ

Արտավազդ Յախշիբեկյան. առողջապահության կազմակերպման ամենաարդյունավետ ձևն աշխարհում դեռևս ապահովագրությունն է

«Փրայմ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Ես ներկայացնում եմ «Փրայմ Ինշուրանս» ընկերությունը, որը զբաղվում է ապահովագրական և վերաապահովագրական ծառայություններով, մենք ներկայացնում ենք ապահովագրվողների շահերը: Անձամբ ես 3 ապահովագրական ընկերություն եմ ստեղծել Հայաստանում: Առաջինը, որ կուզենայի ասել, առողջապահության կազմակերպման ամենաարդյունավետ ձևն աշխարհում դեռևս ապահովագրությունն է: Դա կարելի է ուղղակի չքննարկել: Մյուս հարցը՝ շատ խոսքեր են ասվում, տերմինաբանության ցավ կա մեկ-մեկ, բայց արդյունքում՝ ապահովագրությունը փոխօգնության ձև է, որ վճարում են բոլորը, օգտվում են նրանք, ովքեր տուժում են:

Վերցնենք երկու օրինակ՝ շուրջ 20 տարի բժշկական կամավոր ապահովագրության առկայությունը և սոցփաթեթ կոչվող բժշկական ապահովագրությունը: Մեկը դեռևս իրեն արդարացնում է, մյուսը վայրիվերումների մեջ է՝ մեկ հանում են, մեկ մտցնում են, մեկ տալիս են էս կազմակերպությանը, հետո հանում են, մյուսը պիտի վերահսկի: Պիտի փոքր փորձ կատարվի, հասկանանք՝ ինչու, որովետև ապահովագրությունը բիզնես է, այն սակավաթիվ բիզնեսի տեսակներից է, որն ապահովում է տնտեսական շահերը: Պիտի պահանջարկ լինի, հետո ապահովագրություն լինի: Բայց կա մի խնդիր. ապահովագրողը վաճառող է, նա վաճառում է խոստում, որ եթե հիվանդանաս, ես քեզ կվճարեմ, որ դու բուժվես: Եվ դրա վրա ձևավորվել է այսօր գործող կամավոր բժշկության որոշակի պորտֆել, որում չեմ ներառվում ֆիզիկական անձինք, որովհետև ապահովագրության՝ նախկինում մշակույթ և փորձ չունենալու հետևանքով մարդիկ դիմում են ապահովագրությանը այն ժամանակ, երբ հիվանդ են, ուզում են վճարել 100 000 դրամ, ստանալ 1 մլն դրամ: Դա լոտոյի նման մի բան է դառնում, ապահովագրության իմաստը կորչում է, դրա համար ոչ մի ապահովագրական ընկերություն Հայաստանում ֆիզիկական անձանց չի ապահովագրում: Հիմա ինչո՞ւ սոցփաթեթը դարձավ այն, ինչ որ դարձավ, ու վերջում ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ դարձավ, որովհետև սոցփաթեթի մշակմամբ և ներդրմամբ զբաղվում էին տարբեր պետական ապարատների կաբինետներում:

Արդյունքում այդ մշակված համակարգը չաշխատեց: Չաշխատեց այն պարզ պատճառով, որ երբ ասում են՝ 50 000 դրամ ենք տալիս, դուք պիտի ապահովագրեք, դրանով սկզբից զբաղվում էր սոցնախարարությունը, հետո՝ փոխվարչապետը, հետո՝ մի ուրիշ նախարարություն, հետո՝ մի քանի նախարարություն միասին: Հետո այդ նախարարությունների ոգևորությունը հասավ նրան, որ զինվորականներին և ոստիկաններին մտցրեցին սոցփաթեթի մեջ այն դեպքում, երբ զինվորականներն ու ոստիկաններն ունեին իրենց մասնագիտացված կլինիկան, և նրանց բժշկական ծառայությունները վճարելու ոչ մի խնդիր չկա: Անկասկած՝ բժշկական պարտադիր ապահովագրությունն անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է՝ ելնելով այն պահանջներից, որը բնակչության ապահովագրական խնդիրը սկզբունքորեն կհանի: Դեռևս Հայաստանում ոչ մի պետական ծրագիր, որը վերաբերում է ապահովագրությանը, չի նպաստել ապահովագրական հարաբերություններ ստեղծելուն, սկսած ԱՊՊԱ-ից, վերջացրած տարբեր պարտադիր ապահովագրություններով: Կայացվում է որոշում, ասվում է՝ կա որոշում, պետք է անեք: Այ, հիմա նույնպես որոշում կա՝ գերմանական FW բանկի մեծ ֆինանսավորումը ներդնել գյուղատնտեսության ապահովագրության մեջ: Շատ ակտիվ քննարկում է գնում, տարբեր մարդիկ պաշտոններ, հաստիքներ են ստացել, գնում են միջազգային կոնֆերանսներին ելույթ են ունենում: Կներեք, ես այդ ոլորտն իմանալով եմ ասում, չի աշխատելու այդ ապահովագրությունը: Պարտադիր բժշկական ապահովագրությունը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ բազա լինի, որ կամավոր բժշկական ապահովագրությունը արդարացրել է իրան: Ավելի քիչ պետական միջամտություն է պետք, ինչքան հնարավոր է՝ քիչ, որպեսզի համակարգը ձևավորվի առաջարկ-պահանջարկի սկզբունքով:

Եվ մյուսը՝ բոլոր պարտադիր ապահովագրությունները զարգացած երկրներում ներդրվում են՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոնք Հայաստանում համառորեն հաշվի չեն առնվում: Այսինքն՝ երբ ներդրվում է որևէ պարտադիր ապահովագրություն, պետությունը ապահովագրողների հետ մտնում է գործարքի մեջ: Գործարքի իմաստը այն է, որ մենք ձեզ տալու ենք կամ ապահովագրելու ենք, որ ստանաք այսքան գումար, և եթե այդ գումարը չբավարարի ապահովագրական հատուցումներ տալուն, դա ձեր խնդիրն է, լրացրեք ձեր կողմից: Ձեզ սահմանում են, որ դուք կարող եք ադմինիստրատիվ ծախսերի համար ունենալ այսքան գումար, որպեսզի չփոշիացվի գումարը: Երբ որ դուք կհատուցեք բոլոր գումարները, կնվազեցնեք ստացած գումարը ձեր ադմինիստրատիվ ծախսերով, մնացած գումարը այս չափանիշով բաժանվում է պետության և ապահովագրողի միջև, և այդ գումարն ուղղվում է ոլորտը բարելավվելուն: