«Ես այլևս չեմ ցանկանում խաղալ «ՊՍԺ»-ում, ես ուզում եմ վերադառնալ տուն»․ Նեյմարը ցանկանում է գալ «Բարսելոնա»
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարն այս ամռանը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Իր ցանկության մասին 27-ամյա հարձակվողը հայտնել է փարիզյան ակումբի նախագահ Նասսեր Ալ-Հելաֆիին։ Նեյմարը մասնավորապես նշել է․ «Ես այլևս չեմ ցանկանում խաղալ «ՊՍԺ»-ում։ Ես ուզում եմ վերադառնալ տուն, ես չպետք է լքեի տունը»։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց այն մասին, որ փարիզյան ակումբի ղեկավարները պատրաստ են բաց թողնել բրազիլացուն, եթե ստանան լավ առաջարկ։ Այդ ամենի հետ մեկտեղ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հոգնել է այն կոնֆլիկտներից, որ առաջանում են հանդերձարանում Նեյմարի պատճառով։
Այս ամենի առիթով էլ ֆրանսիական թիմի նախագահը նշել է որ ոչ ոք Նեյմարին չի պարտադրել պայմանագիր ստորագրել։
Ընդգծենք, որ այսօր էլ տեղեկություն տարածվեց այն մասին, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեոնել Մեսսին թիմի ղեկավարությանն առաջարկել է վերադարձնել Նեյմարին։