Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»․ Ջանլուկա դի Մարցիո
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս» այս ամռանը։
Իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հաղորդում է, որ Պոգբան ցանկանում է վերադառնալ հենց թուրինյան ակումբ, այլ ոչ թե «Ռեալ»։ Պոգբայով ակտիվ հետաքրքրված է արքայական ակումբը, սակայն, ըստ իսպանական սպորտային մամուլի, Պերեսի ակումբը չի ցանկանում վճարել այն աշխատավարձը, որը հիմա Պոգբան ստանում է անգլիական ակումբում։
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբում Պոգբան տարեկան ստանում է 15 միլիոն եվրո աշխատավարձ։