Տեր-Պետրոսյանը բռնաբարեց տնտեսությունը. Քոչարյանի աջակիցները փաստում են, իսկ ընդդիմադիրները՝ ասմունքում (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանի բակում, դարձյալ բողոքի ակցիաներ են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա ընդդիմադիրները տարբեր կողմերում կանգնած՝ սպասում են դատական գործի ավարտին:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի աջակիցները նկատեցին, որ երկրորդ նախագահի օրոք կայունություն է եղել: Ու եթե ինչ-որ մեկը Սահմանադրությունը տապալել է, ապա դա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Բեսպրիդելը կապեք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ նա բռնաբարեց տնտեսությունը»,- լրագրողների հետ զրույցում նկատեց Քոչարյանի աջակիցներից Անի Կարապետյանը:
«Էսօր Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկավարը, եթե էստեղ բախումներ եղան, եթե թեժ պայքար լինի, մեզնից մեկը զոհվի, կասեք Փաշինյա՞նն էր մեղավոր, կասե՞ք դուք դա»,-նկատեցին Քոչարյանի աջակիցները:
Իսկ նախկին նախագահի ընդդիմադիրները նշեցին, որ Քոչարյանի օրոք ամեն ինչ քանդվել ու թալանվել է: Իսկ այն շենքերն ու ճանապարհները, որոնք նրա օրոք կառուցվել են՝ թալանված փողերով են արվել: Քոչարյանի դեմ ակցիայի մասնակիցներից մեկն էլ սկսեց գովերգել Փաշինյանին՝ անվանելով նրան սուրբ ու նրա նման արտասանելով:
Մանրամասները՝ տեսանյութում