Դատարանը Քոչարյանին վստահություն չի ներշնչում. նա դատական նիստին ներկա չէ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ չի մասնակցում: Քոչարյանի պաշտպաններն արդեն երրորդ անգամ միջնորդություն ներկայացրին դատարանին՝ գործով դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:
Հարցը քննելու նպատակով դատական նիստն ընդմիջվեց 1 ժամ 30 րոպեով: Այն կվերսկսվի 12:30-iն:
Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ էլ նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դատավորի վերջին գործողությունները Քոչարյանին վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ:
Պաշտպանի խոսքով` դա է պատճառը, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել և նաև այդ է պատճառով այսօր Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին:
«Այնուամենայնիվ, եթե դատարանն անհրաժեշտ կհամարի Քոչարյանի ներկայությունը նիստին, նա կներկայանա դատարան»,- ասաց Խուդոյանը: