Ծառուկյանը չի բացառում՝ ՀՔԾ ծանուցագրի գործը սարքված է ընտրությունների վրա ստվեր գցելու համար (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն ուղարկված ծանուցագրի հարցով գործը կհամարի սարքած գործ, եթե այն չբացահայտվի: Այդ մասին ԲՀԿ ղեկավարը հայտարարեց Ժ-ում լրագրողների հետ զրույցում: Նրա դիտարկմամբ՝ գործը կորղ էր սարքվել՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների վրա ստվեր գցելու նպատակով:
«Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ: Եթե չբացահայտվեց, ուրեմն դա սարքած գործ է, որ ստվեր գցեն ընտրությունների վրա: Ողջ Աբովյանը լիարժեք հասել է հեղափոխության, հաղթել է աբովյանցին, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Ծառուկյանը:
Նրա կարծիքով՝ եթե իսկապես իր անհրաժեշտությունը լիներ, ապա իր հետևից եկած կլինեին, ինքը հաստատ Քննչական կոմիտեում կլիներ:
Ծառուկյանը հիշեցրեց նաև, որ մինչ ծանուցագիր ուղարկելը, ինքն իր փաստաբանի միջոցով պատասխան է ուղարկել դրան: