Լեհաստանում հարբած տղամարդը քաղաքում տանկ է վարել
Լեհաստանում անսթափ վիճակում գտնվող տղամարդը քաղաքի կենտրոնում վարել է սովետական արտադրության T-55 տանկ։ Դեպքը տեղի է ունեցել Պաենչնո քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ քաղաքում տանկ կա։ Ոստիկանները գալով՝ տեսել են մարտական տանկ։ 49-ամյա տղամարդը, ով վարելիս է եղել տանկը, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Տղամարդը վարելու ժամանակ իր հետ վերցրել է նաև այլ մարդու։ Տղամարդը չի ունեցել թույլտվություն տանկ վարելու։ Նա ձերբակալված է և նրան սպառնում է քրեական պատասխանատվություն։