Ֆրենկ Լեմպարդը համաձայնության է եկել «Չելսի»-ի հետ
«Դերբի Քաունթրի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ է գլխավորելու Լոնդոնի «Չելսի»-ն։
Լրագրող Նիկոլա Սկիրիի տեղեկություններով՝ 40-ամյա մասնագետը համաձայնության է եկել ակումբի հետ և կկնքվի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոստացել էր թիմից չհեռացնել Լեմպարդին առնվազն 2 տարի։
Ընդգծենք, որ Լեմպարդը երկար տարիներ հանդես է եկել հենց «Չելսի»-ում։