116 տարեկան հասակում մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակիչը
Իտալիայի հարավում 116 տարեկան հասակում մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակիչը՝ Ջուզեպպե Ռոբուչին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բնակչի մահվան մասին հայտարարել է Ապուլիա քաղաքի կառավարիչը։ Ռոբուչին ծնվել է 1903 թվականի մարտի 20-ին։ Նա տեսել է երկու աշխարհամարտերը։
Նա ունի 5 երեխա,9 թոռ և 16 ծոռ։ Քաղաքի բնակիչները նրան անվանում էին Պեպպա տատիկ։