«Ռեալ»-ը Նեյմարին գնելու գործարքի մեջ կարող է ներառել նաև Կազեմիրոյին․ Marca
Մադրիդի «Ռեալ»-ը մտածում է տարբերակներ, որպեսզի գնի ՊՍԺ-ի առաջատար Նեյմարին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իսպանական ակումբը կարող է Նեյմարի գործարքի մեջ ներառել նաև իր թիմի կիսապաշտպան Կազեմիրոյին։
Փարիզեցիներն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում են գնել Կազեմիրոյին և այս դեպքում կարող է նա ներառվել Նեյմարի գնման գործարքում։ Թիմի մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է Կազեմիրոյից, սակայն այս պահին նրա խաղային դիրքը այդքան էլ կարևոր չէ ակումբի զարգացման համար։
Անցած մրցաշրջանում Կազեմիրոն մասնակցել է 29 հանդիպման և դարձել 3 գոլի, 1 գոլային փոխանցման հեղինակ։