Դոնալդ Թրամփը կմասնակցի ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի առաջիկայում տեղի ունենալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Օրլանդոյում, որտեղ հանդիպել է իր համակիրների հետ։
Թրամփը նշել է, որ այս պահին երկիրը ծաղկում է,ամերիկյան էկոնոմիկան իր բարձունքի վրա է։ Թրամփը ընգծել է, որ ինքը ցանկանում է ևս մեկ անգամ անել այն, ինչն արեց 2016 թվականին։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։