Դառը իրականությունը. AntiFake.am-ի ակցիան՝ ԱԺ-ի մոտ և նախագահական նստավայրի դիմաց (տեսանյութ)
Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գլխավորությամբ: Նախաձեռնող խումբը Բաղրամյան 1 հասցեից շարժվել է դեպի նախագահի նստավայր` Արմեն Սարգսյանին պարգևատրելու և խորհրդանշական ակցիա անելու:
Նրանք փորձում են քաղաքացիներին ցույց տալ իշխանության «ֆեյք», այսինքն՝ կեղծ կողմը:
Վերջիններս ցանկացան մտնել նախ Ազգային ժողովի բակ, որտեղ իբր բաց է քաղաքացիների մուտքը, սակայն նրանց դիմաց կանգնեց ոստիկանական պատը և թույլ չտվեց առաջ գնալ: Այնուհետև խումբը շարժվեց դեպի նախագահական:
Նարեկ Սամսոնյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր վարկանիշը: Antifake.am-ի երթի ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացվել է ակցիայի նպատակը:
Մանրամասները՝ տեսանյութում