Ահաբեկչություններ՝ Նիգերիայում․ կա 30 զոհ և 40 վիրավոր
Նիգերիայում տեղի ունեցած եռակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քան 40 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել: Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ Բորնո նահանգում մահապարտ ահաբեկիչների կազմակերպած երեք պայթյունների հետևանքով 17 մարդ զոհվել է, 30-ը վիրավորվել:
Պայթյունները տեղի են ունեցել Մահդարարի բնակելի շրջանում՝ բժշկական կենտրոնի հարևանությամբ: Մահապարտներից մեկը կին է եղել, ում ամրակցված պայթուցիկ սարքը չի գործել:
Կնոջը հաջողվել է ձերբակալել: Ահաբեկչության հետևում ահաբեկչական «Բոկո Հարամ» կազմակերպությունն է կանգնած: