Պոլ Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխությունը կկայանա մինչև հուլիսի 1-ը․ Marca
Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկա օրերին կիրականացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը։
Ըստ Marca պարբերականի՝ մադրիդցիները նախատեսում են մինչև հուլիսի 1-ը վերջացնել ֆրանսիացու տրանսֆերային բոլոր հարցերը։ Իսպանական ակումբի ղեկավարները վստահ են, որ տրանսֆերային արժեքի հարցում անհամաձայնություններ կլինեն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղափոխությունը կարող է արժենալ մոտ 150 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը որոշ ժամանակ առաջ ինքը հաստատել է, որ կցանկանար փոխել ակումբային գրանցումը։