«Շինֆորում» ՍՊԸ-ի աշխատակիցները փակել են ճանապարհը. «Սերժի մարդը խլել է գործարանը» (տեսանյութ)
««Շիրինշին» ՍՊ ընկերության /նախկին անվանումը «Շինֆորում» ՍՊԸ նախկին աշխատակիցները փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց գործարանը:
Աշխատակիցների խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «մարդը»՝ Արկադի Շիրինյանը (խալաստոյ մանկանվամբ), ժամանակին փայատեր է դարձել և այնուհետև խլել իրենցից գործարանը: հեղափոխությունից հետո 130 աշխատակից լցվել են հույսով, որ կվերադարձնեն գործարանն ու կվերագործարկեն այն: Սակայն նոր իշխանությանը դիմած նամակները եղել են անպատասխան:
«Նիկոլն ասում ա՝ էսա մի բան կլինի, էլի, բայց ոչ մի բան չի լինում, 130 մարդ գործազուրկ են, 130 ընտանիք՝ կանգնած՝ խնդրի առաջ»,-ասում է Տիգրան Գասպարյանը, ում խոսքով ինքը հանդիսանում էգործարանի հիմնադիրը:
Մանրամասները՝ տեսանյութում