«Մորուքով և սև շապիկներով անձանց» բաց են թողել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ադեկվադ» ՀԿ-ի անդամները կրկին հայտնվել են ոստիկանությունում, այս անգամ՝ Գորիսում: Այդ մասին նրանք տեղեկացրել էին իրենց ֆեյսբուքյան էջում, նշելով, որ նորություններ լինելու դեպքում իրենց էջի միջոցով կիրազեկեն հանրությանը: Եվ ահա՝ նորությունն որդեն կա: «Ադեկվադ»-ի նոր գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի աջակիցներ
2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։
Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։
Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։
Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»։