Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Լոռու մարզի հարյուրավոր բնակիչներ այցելել են Արցախի զորամասեր (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հերթական անգամ Արցախում ծառայող իրենց որդիներին այցելության են մեկնել հարյուրավոր բնակիչներ:
Այս անգամ հերթը ամբողջ Լոռվա մարզինն էր: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է Արցախ մեկնող քաղաքացիների բոլոր ծախսերը, զինվորների համար ծանրոցներ է պատրաստել:
Հիմնադրամ ստացված բոլոր դիմումները բավարարվել են, դրանց առատության պատճառով միայն այս ամսվա ընթացքում մարզից մի քանի այցելություն ևս կկազմակերպվի:
Մանրամասները՝ տեսանյութ