Պուտինի պոզիտիվ նվերը Չինաստանի առաջնորդին՝ ծննդյան կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ծննդյան կապակցությամբ շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ցզինպինին և նրան ռուսական պաղպաղակ նվիրել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Դուշանբեում, մինչև Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի գագաթնաժողովի մեկնարկը։
Մամուլի քրատուղարի խոսքով՝ Պուտինը գնացել է Սի Ցզինպինի բնակարան, որպեսզի շնորհավորի նրան 66-ամյակի առթիվ։
Նա հավելել է, որ Պուտինը նրան նաև պաղպաղակ է նվիրել, որը չին առաջնորդին դուր է եկել։
Բացի այդ, ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ պետությունների միջև դինամիկ հարաբերությունները կշարունակվեն․ ընդգծել է Պեսկովը