Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Վազող տողեր

«Խրամատներից դուրս գալու ժամանակը». Միքայել Մինասյանի հոդվածը

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Խրամատներից դուրս գալու ժամանակը» վերնագրով հոդված է հրապարակել «168 ժամ» թերթում:

Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից հավանաբար այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որեւէ հանրային քննարկում։

Սա, անշուշտ, գլոբալ երեւույթ է եւ սկիզբ է առել ոչ հիմա, այլ աստիճանաբար է թափ հավաքել։ Ամերիկյան Pew ինստիտուտը 2015 թվականին հարցում անցկացրեց այն մասին, թե մարդիկ կարո՞ղ են հրապարակային գրառում անել, եթե դա, հնարավոր է՝ վիրավորի այլ խմբի։ Եվ ամբողջ աշխարհում հարցվածների 35 տոկոսը դրական էր պատասխանել։ Այսինքն՝ յուրաքանչյուր երրորդը կարծում է, որ նորմալ է. սոցցանցերում կարելի է գրել մի բան՝ հաստատ իմանալով, որ այն կարող է վիրավորել այլ մարդու։ Հաշվի առնելով բեւեռացող քաղաքականությունն աշխարհում եւ մեր երկրում՝ պատահական չէ, որ 2015-ից այս կողմ նման մարդկանց թիվն ու գրառումների ագրեսիվությունն աճել են։

Երկփեղկված, բեւեռացած ու թշնամացած հասարակությունը մի կողմից՝ չափազանց կանխատեսելի է, մյուս կողմից՝ չափազանց խոցելի։ Հասարակությունները նախքան արտաքին թշնամուն պարտվելը՝ նախ ներքուստ են թշնամացել, բախվել ու թուլացել։ Դրա պատմական նախադեպերը շատ են՝ սկսած Հռոմեական Կայսրությունից մինչեւ մեր օրերը։

Որպեսզի հասկանաս, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունես, ուսումնասիրիր նրա քաղաքական բարդույթները։ Այդ իմաստով մեզանում միջնադարյան բարքեր են.

Իշխանություն-ընդդիմություն պայքարի նպատակը միմյանց ոչնչացնելն է քաղաքականապես ու բարոյապես։ Եթե չես հայհոյում, մրցակցիդ չես ոչնչացնում, ապա ո՛չ իրական իշխանություն ես, ո՛չ էլ իրական ընդդիմություն։

Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին դիսկուրսն անիրականանալի երազանքներից կամ իրականությունից կտրված պատկերացումներից այն կողմ չի անցնում: Իսկ Հայաստանի շահերն առաջ տանելու մասին գաղափար առաջարկողը միանգամից դառնում է ռուսամետ, արեւմտամետ, կա՛մ մեկ այլ մետ:

Արցախի հարցում սահմանին Ադրբեջանն է, բայց խրամատները փորել ենք մեր ներսում։ Խրամատներում են խաղաղության ու պատերազմի կուսակցությունները, հայրենասերներ ու դավաճաններ, հայրենասերներ ու էլ ավելի հայրենասերներ, դավաճաններ ու էլ ավելի դավաճաններ, զիջողականներ ու ոչմիթիզականներ։

Հասարակությունը բեւեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։

Մեր երկրում հերոս ես կամ հանցագործ։

Մեր երկրում իշխանությունը միշտ ճիշտ է կամ միշտ սխալ։

Մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։

Մեր երկրում սիրելի արվեստագետը հետմահու է կամ արտասահմանում։

Մեր երկրում գործարարը բարերար է կամ օլիգարխ։

Օլիգարխների մասին։ Մենք հերոսացնում ենք Հայաստանից դուրս մեծ կարողություն ունեցող մեր հայրենակցին, բայց հայրենական արտադրողին կամ գործարարին կոչում ենք ներքին թշնամի, «ժողովրդի արյունը ծծող»։ Սոցիալական արդարության առավել արդյունավետ մեխանիզմ որոնելու փոխարեն՝ քարոզում ենք, որ ոչ թե պետք է ձգտել, որ բոլորը լավ ապրեն, այլ, որ ոչ ոք լավ ապրելու իրավունք չունի, քանի դեռ բոլորը լավ չեն ապրում։ Հայտնի անեկդոտի պես՝ երբ փետրվարյան հեղափոխության մասնակցի այրին բոլշեւիկներին հարցնում է՝ ինչի համար են պայքարում, պատասխանում են, որ՝ հարուստներ չլինեն։ Այրին ասում է՝ իսկ իմ ամուսինը պայքարում էր, որ աղքատներ չլինեն։

Օրինակները շատ են, իսկ դեստրուկտիվիզմը շարունակվում է։ Անշուշտ, սա նույնպես հանրային կացութաձեւ է՝ ապրել ատելով, բաժանելով, պիտակավորելով ու հեղինակազրկելով։ Ի վերջո, կարելի է բոլորին ոչնչացնել, համահավասարեցնել, հեռացնել, դատարկել ու անապատացնել։ Ե՞վ։ Հետո՞։ Դրանից մենք ավելի երջանի՞կ կդառնանք։ Ի դեպ, դատելով ըստ երջանկության ինդեքսի՝ ո՛չ։ Հայաստանը միշտ եղել է դժբախտների ցուցակում՝ 157 երկրների մեջ վերջին տարիներին զբաղեցնելով 116-րդ տեղը։

Ասում են՝ մարդկության հիշողությունը, բարեբախտաբար, սահմանափակ է։ Երեւի այդպես է, հակառակ դեպքում անցյալի շուրջ մեր մաշող ու աննպատակ բանավեճն ու հետահայաց դիմակայությունն ավելի հեռուն կգնան։ Հետանկախական մեր անցյալի մեջ խարխափելով՝ դրա մի տասնամյակն անվերջ հակադրում ենք մյուսին, առաջնորդներին հակադրում ենք թիմերին, ոչնչացնում ենք ցանկացած նախորդ ձեռքբերում՝ ընդ որում, առանձնակի դաժանությամբ ու մինչեւ վերջ։

Իսկ ո՞րն է, ի վերջո, նպատակը: Ինչի՞ն հասնելու համար են սոցցանցերի հայհոյանքները, հասարակության նյարդային սնուցումները, զտումներն ու դատաստանները, հեղափոխություններն ու բարեփոխումները, իշխանություններն ու ընդդիմությունները: Այս ամենն ինչի՞ համար է, որ ի՞նչ լինի: Ո՞րն է շուրջբոլորը հեռացնելու, բաժանելու, պիտակավորելու, հեղինակազրկելու հետեւանքը: Սրա հետեւանքով մարդիկ ավելի լա՞վ են ապրում կամ ապրելու: Եթե այո, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Բայց ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերն ու այս հետեւանքն իրար կապող ճանապարհ ուղղակի չկա: Մինչդեռ մարդիկ ուզում են իրականանալի երազանք: Մարդիկ ցանկանում են լավ ապրել: Ու միշտ են ցանկացել: Մարդիկ ձգտում են բարեկեցության եւ հայացքներն ուղղում դեպի այնտեղ տանող առաջնորդին: Տեղի ունեցածը կամ տեղի ունեցողը տանո՞ւմ է լավ ապրելու նպատակին, թե՞ պարզապես ինքնանպատակ է:

Այսպես կարելի է շարունակել անվերջ։ Այսպես մենք կառուցում ենք պատժող ու ագրեսիվ հանրույթ, որտեղ բոլորն ապրում եւ աշխատում են այնքան, մինչեւ հասնի պատժելու եւ պատժվելու իրենց հերթը։ Մինչդեռ ապագայի հասարակությունը պետք է լինի խրախուսող, լավ օրինակը բազմապատկող, լավ գործը շարունակող, լավ միտքը զարգացնող։ Լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Հնարավոր չէ փոփոխական հաջողություններով ատելության, մեկը մյուսին ստորացնելու եւ ոչնչացնելու պատերազմ վարել ու լավ ապրելու հավակնություն ունենալ:

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ: Լավ ապրելու իրավունքը հնարավոր է միայն վաստակել ընդհանուր շահի գիտակցման, համերաշխության, փոխադարձ վստահության եւ գործակցության մթնոլորտում։

Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ՝ սխալները շտկելով։ Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մի քանի սերնդի նույն սխալները, դրանց հետեւանքները, ունենք դրանք չկրկնելու շանսը, նոր սխալներից խուսափելու հնարավորությունը, ունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են, նոր սերունդ, որը կարող է։ Ընդամենը պետք է մի օր դադար առնել, խորը շունչ քաշել, գիծ քաշել ու սկսել նորից։ Ու դա հնարավոր է։