Տիգրան Ուրիխանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: Ուրիխանյանը, մասնավորապես, գրել է.
«Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են տխրելու ու շատ են տխրելու:
Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»: