«Եթե որևէ մեկը ժողովրդին կարող է ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Մարզիկների հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելու վերաբերյալ հարցին` ԲՀԿ նախագահը նշել է, որ ծանուցագիր ուղարկելով իրեն վիրավորել են:
«Ծանուցագիրը թող ուղարկեն նրան, ում պետք է: Եթե միջադեպը չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասել է Ծառուկյանը:
Անդրադառնալով Կոտայքի մարզպետի այն հայտարարությանը, թե Աբովյանի քաղաքապետի ընտրությանը Վահագն Գևորգյանի հաղթանակն արժանապատիվ աբովյանցու պարտությունն էր՝ ԲՀԿ նախագահը հայտարարել է՝ «Եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարաժանապատիվ»։
Մանրամասները՝ տեսանյութում