Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնվել է ծիծաղելի իրավիճակում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զավեշտալի դրության մեջ է հայտնվել: Երբ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում պատմելիս է եղել Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի մասին, նա պատահաբար Էլիզաբեթ Երկրորդ թագուհու որդուն անվանել է «կետերի արքայազն»:
Նախագահը "prince of Wales" (Ուելսի արքայազն) գրելու փոխարեն տառասխալ է արել և գրել է "prince of Whales" (կետերի արքայազն): Շուտով տառասխալն ուղղվել է, սակայն օգտատերերը հասցրել են պահպանել Թրամփի սխալ գրառումը:
Նախագահի սխալն անմիջապես մեմերի առիթ է դարձել համացանցում: