Իմ հիմնական նպատակը պատերազմը դադարեցնելն է. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր կարևոր առաքելություններից մեկը Դոնբասում կրակոցները դադարեցնելն է: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Իմ հիմնական նպատակը պատերազմը դադարեցնելն է և մեր գերիներին տուն վերադարձնելը»:
Զելենսկին դա կարևորել է, քանի որ Ուկրաինան այդ պատերազմում իր զինվորներին ու խաղաղ բնակիչներին է կորցնում: