ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Օմանում տեղի ունեցած պայթյունների մեջ
Ամերիկացի զինվորականները տեսագրություն են հրապարակել, որում իբրև թե իրանցի զինվորականներն Օմանի նեղուցում չպայթած ական են հեռացնում տանկերներից մեկից: Տեսագրությունը վատ որակի է, սակայն դա չի խանգարում ԱՄՆ-ին, հենվելով տեսագրության վրա, Իրանին մեղադրել Օմանի նեղուցում օրերս տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:
Ամերիկայի կարծիքով՝ Իրանը փորձել է թաքցնել իր մեղքը՝ ականները հեռացնելով տանկերներից: ԱՄՆ-ի հետ համամիտ են Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան:
Իրանն այդ տեսակետը ստահոդ է որակել և մեղադրել այն տարածողներին բանակցությունները տապալելու փորձի մեջ: