Սառա Սանդերսը հեռանում է իր պաշտոնից
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս ամսվա վերջին Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը կհեռանա իր պաշտոնից: Twitter-ի իր էջում
այդ մասին գրառում է կատարել նաև նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ Սանդերսը վերադառնում է իր ծննդավայր՝ Արկանզաս նահանգ և հավելել, որ Սանդերսը հատուկ կարողություններով ու անգնահատելի կին է, ով մեծ աշխատանք է կատարել իր հետ:
Թրամփը հույս է հայտնել, որ հնարավոր է Սանդերսն իր տաղանդն օգտագործի որպես Արկանզասի նահանգապետ: Սառա Սանդերսը Սպիտակ տան մամուլի խոսնակի պարտականությունները ստանձնել է 2017 թվականի մայիսից: