ՌԴ դեսպանատունը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ու դեսպանի հանդիպման մասին․ ինչու են հանդիպել
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատաունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,- ասված է հայտարարության մեջ: