Բաքուն գտել է մեր թույլ տեղը
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բաքուն գտել է մեր թույլ տեղը: Մի կրակոցով պարբերաբար մեզանից մեկին սպանելով, մի ամբողջ ընտանիք որբացնելով՝ փորձում է սասանել հավատը հայրենիքի, պետության, մեր հավաքական ուժի հանդեպ՝ քաջ գիտակցելով, որ մե՛ր ընտանիքը, մե՛ր զավակը, մե՛ր զինվորը մեր սրբության սրբոցն է, մե՛ր ուժն ու ապավենը...
Ես համաձայն չեմ, որ մեկին տասը պատասխանելով՝ մենք համաչափ ու համարժեք պատասխան ենք տալիս նրանց:
Ավելի՛ն, այն անգամ չի կարող դիտվել նույնիսկ սրտի հովարանք, քանի որ թե՛ հնչեղության, թե կրող արժեհամակարգի, թե՛ մշակութային առանաձնահատկություններով պայմանավորված, մեր ընկալումները հակամարտության, զինվորի, զոհի վերաբերյալ տարբեր են, և ցավոք մենք դեռևս չենք գտել Բաքվի թույլ տեղը...
Հերի՛ք է սիրուն խոսենք, սիրուն ճառենք...
Մենք լուրջ պատասխանատվություն ունենք ո՛չ միայն ներկա, այլև վաղվա սերնդի առաջ...»: