Ամերիկյան ընկերությունները 2 տարի ժամանակ ունեն իրենց կապերը Huawei-ի հետ խզելու համար
Ամերիկյան բոլոր ընկերությունները, որոնք գործնական հարաբերություններ էին հաստատել չինական Huawei ընկերության հետ, երկու տարի ժամանակ ունեն, որպեսզի խզեն վերջինիս հետ բոլոր գործնական հարաբերություններն ու պայմանագրերը:
Նման ժամկետ է սահմանել Սպիտակ տունը: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով արգելվում է պետական ապարատին օգտվել
Huawei ընկերության ծառայություններից:
Այս տարվա մայիսից չինական Huawei ընկերությունը ներառվել է Ամերիկայի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող ընկերությունների սև ցուցակում: