Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները ստացել են ոսկյա iPhone X-եր (ֆոտո)
«Լիվերպուլ»-ի ղեկավարները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում տարած հաղթանակից հետո թիմի ֆուտբոլիստներին պարգևատրել են ոչ միայն գումարով, այլև՝ նվերով: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Թիմի 28 ֆուտբոլիստները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստացել են ոսկյա iPhone X սմարթֆոններ:
Հեռախոսների վրա գրված են ֆուտբոլիստների անուն-ազգանուններն ու նրանց խաղային համարները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի լոգոտիպը: