Այս վարորդին տեսեք. և՛ վարում է, և՛ ծխում, և՛ հեռախոսով խոսում, ու ոք չի բողոքում (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատերերիվց մեկն իր էջում ստորև ներկայացված տեսանյութն է տեղադրել՝ կից գրելով. «Այս վարորդին տեսեք... և վարում է, և ծխում, և հեռախոսով խոսոմ ու ոչ մեկ չի բողոքում, անգամ իջնելու պատրաստվող հղի կինը...»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրային լայն ռեզոնանս առաջացրեց Երեւանի թիվ 46 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող վարորդներից մեկի պահվածքը, որը չափազանց ագրեսիվ էր արձագանքել ուղեւորներից մեկի՝ իրեն ուղղված չծխելու հորդորին: Արդյունքում՝ վարորդն ազատվեց աշխատանքից, քանի որ սկանդալի հերոս դառնալւց բացի, նաև հասարակական տրոնսպորտ վարելու համար անհրաժեշտ վարորդական կարգ չուներ: