Հոնկոնգում ցույցերն ավելի մեծ թափ են հավաքում
Հոնկոնգում շարունակվում են աղմկահարույց «Արտահանձման մասին» օրենքի դեմ ցույցերը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և շրջափակել պետական մարմինների շենքերը:
Մի խումբ մարդիկ էլ փողոցներն են շրջափակել՝ արգելափակելով ուղևորությունները: Սա այս շաբաթ արդեն երկրորդ լայնամասշտաբ ցույցն է: Նախորդը, որին մասնակցել էր շուրջ մեկ միլիոն մարդ, տեղի էր ունեցել հունիսի 9-ին:
Նոր ընդունված օրենքով Հոնկոնգում հետախուզման մեջ գտնվող մարդկանց պետք է արտահանձնեն Չինաստան, եթե վերջինս նման պահանջ ներկայացնի: