Վոլգոգրադի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Մուզրաևը և նրա տեղակալ Արմեն Ենոքյանը ձերբակալվել են (տեսանյութ)
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը երկու ամսով ձերբակալել է Վոլգոգրադի մարզի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Միխայիլ Մուզրաևին: Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ դավադրաբար իրականացված մահափորձի համար։
Միխայիլ Մուզրաևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելին՝ նա այն որակել է «երևակայական» հետաքննության արդյունք:
Վոլգոգրադի մարզի քննչական կոմիտեի նախկին ղեկավարի ձերբակալության մասին հայտնի է դարձել հունիսի 10-ին՝ Վոլգոգրադի նահանգապետի սպանության հետաքննության շրջանակում:
Նրանից բացի, ձերբակալվել է նաև վոլգոգրադցի գործարար Վլադիմիր Զուբկովը:
Ավելի վաղ, ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Միխայիլ Մուզրաևի մոտ խուզարկումներ են եղել։
Չհաստատված տեղեկություններով՝ ձերբակալվել է նաև քննչական նախկին պաշտոնյա Արմեն Ենոքյանը։