Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան Պանթեոնում է (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ՀՀԿ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պանթեոն են այցելել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին և էլի մի շարք հանրապետականներ:
Անդրանիկ Մարգարյանը 1995-1999թթ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը: 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը: