Եղանակային անոմալիաներ՝ Գերմանիայում. կարկուտի հատիկները թենիսի գնդակի չափի են
Գերմանիայում եղանակային աննախադեպ անոմալիաներ են: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նման բան չէր գրանցվել 30 տարուց ի վեր: Երկրի բազմաթիվ բնակավայրերում հորդառատ անձրևներ են, որոնք ուղեկցվում են փոթորիկով և խոշոր կարկուտով:
Որոշ տեղերում կարկուտի չափերը թենիսի գնդակի չափերի են հասնում: Զոհեր կամ վիրավորներ չկան, սակայն մեծ թվով ավտոմեքենաներ են տուժել: