Դոնալդ Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է օրերս մամուլում տարածված տեղեկատվությանը, իբրև թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանված եղբայր Կիմ Չեն Նամը տեղեկատվություն է փոխանցելիս եղել Ամերիկյան գաղտնի ծառայությանը:
The Wall Street Journal պարբերականը հոդված էր տպագրել, որում պատմում էր, որ Կիմ Չեն Նամը պարբերաբար տեղեկատվություն է փոխանցելիս եղել նաև Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, փոխարենը նրան ու նրա ընտանիքին պետք է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերեին ու պաշտպանեին:
Տեղեկատվություն կա, որ Կիմ Չեն Նամը մեկնել էր Մալազիա, որտեղ պիտի հանդիպեր Կենտրոնական Հետախուզական վարչության աշխատակցին, սակայն ճանապարհին սպանվել էր: Թրամփը հերքել է իր մասնակցությունը այդ ամենին և ասել, որ հնարավոր ինֆորմացիայի փոխանցումից տեղյակ չէ: Նա նաև հավելել է, որ շուտով հնարավոր է կրկին հանդիպի Կիմ Չեն Ընին: