Ramstein ռոք խմբի մենակատարին հայհոյել են. նա կոտրել է երկրպագուի ծնոտը
Գերմանական հայտնի Rammstein ռոք խմբի կատարող Թիլլ Լինդեմանը Մյունխենում գտնվող հյուրանոցներից մեկում վիճաբանել է կենվորներից մեկի հետ և վերջինիս ծնոտը ջարդել:
Լինդեմանը հյուրանոցի բարում ընկերների ու ընկերուհու հետ գարեջուր խմելիս է եղել, երբ նրան է մոտեցել իր երկրպագուն ու երաժշտին խնդրել նրա հետ սելֆի անել: Rammstein խմբի կատարողը չի ցանկացել սելֆի անել իր երկրպագուի հետ, իսկ վերջինս, մերժումից վիրավորված՝ սկսել է վիրավորական խոսքեր ուղղել Լինդեմանին:
Այնուհետև խոսքերին փոխարինել են բռունցքները: