Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։