Հեղափոխությո՞ւն ես սկսել՝ տա՛ր մինչև վերջ. էս «վիծիկդանա» հնդկական ֆիլմը պետք չէ. Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)
Դերասան Սերգեյ Դանիելյանի դիտարկմամբ, երկրում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այդ մասին նա ասել է հանրայինի եթերով հեռարձակվող հաղորդման ժամանակ:
«Էս մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է, իսկ քանի որ մեր երկրում իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, դե էդպես է ստացվել, ուրեմն հենց Նիկոլ փաշինյանն է մեղավոր»,-ասում է Սերգեյ Դանիելյանն ու նկատում, որ եթե նա հեղափոխությունը սկսել է՝ պետք է մինչև վերջ տանի:
Մանրամասները՝ տեսանյութում